Օգտվելով frashfruit.am-ից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք և ըստ անհրաժեշտության տպել ու պահել Ձեզ մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում և վճարում բաժնում:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:
Էլեկտրոնային Նամակներ և Հաղորդակցություն
Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը: Gazar.am-ը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails).
Ի պատասխան Ձեր նամակների
Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:
Հղումներ
Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք frashfruit.am-ի վերահսկողության տակ չեն գտնվում: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք frashfruit.am կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք` սեղմելով Gazar.am-ում տեղադրված հղումները:
Կայքի Պատասխանատվությունը
կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:
Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: